Սկիզբը` այստեղ
ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍՐԲՈՒՀԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԲԱՐԵԽՈՍ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑՈՒ ՏԵՍԻԼՔԸ
Մխիթար Սեբաստացին, երբ դեռ սարկավագ էր, Սևանա կղզու Առաքելոց եկեղեցում Հայոց մեր ազգի հոգևոր լուսարարության համար Սրբուհի Տիրամոր միջնորդությունը խնդրեց: Եվ Տիրամայրը երևաց սարկավագին ու խոստացավ՝ հովանի լինել նրան՝ ողջ կյանքում ու նրա ձեռնարկներում: Եվ երբ հաջողվեց Մխիթարյան Միաբանությունը հաստատել, Մխիթարը Միաբանության դրոշի վրա դրոշմել տվեց՝ ՈՐԴԵԳԻՐ ԿՈՒՅՍԻՆ խոսքերը, հիշեցնելով, որ Սրբուհի Կույսը Հիսուսի Մայրը լինելով, Մայրն է բոլոր ճշմարիտ քրիստոնյաների:
ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ՏԵՍԻԼՔ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ
Շողշողացող լույսերի մեջ երկնքից իջավ Աստվածածինը 1985 թվականին, հուլիս ամսին, երկու հավատացյալ եղբայրներ Երեւանից մեկնեցին Արցախ. նրանք ծագումով արցախցի էին, բայց ծնվել էին Երեւանում: Եվ յոթ օր ծոմ պահելուց հետո Գանձասարի վանքում աղոթք արեցին եւ խնդրեցին Աստծուն, թե՝ Տեր, հայտնիր մեզ, ի՞նչ է սպասվում ապագայում մեր հայրենիքին, մանավանդ՝ Արցախ աշխարհին: Եկեղեցիները փակված են, հավատացյալների բանակը՝ սակավացած: Եվ այս աղոթքին ի պատասխան՝ Աստված տեսիլք տվեց նրանց: Եղբայրները նախ տեսան ողջ Արցախը մռայլ գույների մեջ: Ժողովուրդը մուգ զգեստներով էր ու տխուր: Եվ հանկարծ, շողշողացող լույսերի մեջ երկնքից իջավ Աստվածածինը եւ աջ ձեռքի ցուցամատով հերթով ցույց էր տալիս զանազան բնակավայրեր: Եվ ուր մատով ցույց էր տալիս, այնտեղ փոքր ի փոքրե արյուն էր թափվում: Եվ հետո տեսիլքի մեջ երեւաց Գանձասարը, որ պայծառանում էր եւ այնքան պայծառացավ, որ արեւի պես սկսեց լուսավորել ամբողջ Արցախ աշխարհը: Եվ ամեն մի բլուրի վրա մի ոսկե խաչ կար, որն իր հերթին լուսավորում էր իր մոտակա տարածքը: Իսկ տեսիլքի վերջում երեւաց, որ ամբողջ Արցախի ժողովուրդը զգեստափոխված է, ամենքն էլ սպիտակ զգեստներով էին եւ փառաբանում էին Աստծուն: Եվ շատ լուսավոր մի տեսարան էր իջել ամբողջ Արցախի տարածքի վրա, եւ ողջ Արցախի տարածքով երկնքում գրվեց ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԱՎԱՏՔ:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ